Կիրակի, 19 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Օրինակա՞ն է գաղտնալսելն ու համացանցում տեղադրելը»․ Թաթուլ Հակոբյան

«Օրինակա՞ն է գաղտնալսելն ու համացանցում տեղադրելը»․ Թաթուլ Հակոբյան
209
Ուրբաթ, 17 հոկտեմբերի, 2025 թ., 16:42

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մայր Աթոռը, կարծում եմ, պետք է հստակ բացատրություն տա, թե ինչ հանգամանքներում են տեղի ունեցել հոգևորականների՝ ցույցերին մասնակցելու առաջարկ-պարտադրանքի դեպքերը, մասնավորապես.
ա/ ո՞վ է համակարգել դա,
բ/ ո՞ր քաղաքական ուժի/ուժերի համար է արվել,
գ/ արդյոք միայն իշխանությունների դեմ արվող ցույցերի մասին է խոսքը, թե՞ եղել են նաև հօգուտ իշխանությունների, մասնավորապես, ասենք՝ 2018 թվականի հեղափոխության օրերին,
դ/ ցույցերին չմասնակցելու դեպքերում եղե՞լ են կարգալույծության դեպքեր...
Բացի այդ, կարևոր է նաև իմանալ, այս դեպքում՝ պատկան մարմիններից.
ա/ օրինական է արդյոք հոգևորականների՝ և ոչ միայն, գաղտնալսելու պրակտիկան,
բ/ գաղտնալսելուց հետո ինչքանով է արդարացված դրանք համացանցում տեղադրելը:
Առայժմ այսքանը»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան