Կիրակի, 19 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Հայտարարում եմ անժամկետ գործադուլ»․ Էրիկ Ալեքսանյան

«Հայտարարում եմ անժամկետ գործադուլ»․ Էրիկ Ալեքսանյան
158
Ուրբաթ, 17 հոկտեմբերի, 2025 թ., 16:24

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման պատճառով հայտարարում եմ անժամկետ գործադուլ»։

Հիշեցնենք, որ երեկ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է երկու ամսով։

Նա ձերբակալվել է ֆեյսբուքյան գրառման համար, որտեղ ասված էր․ «Վիժվածքներ, Հոգին սատանային վաճառած քննիչներ, դատախազներ, դատավորներ ձեր պատիժը երկնային է լինելու, աղոթում եմ Տիրոջը ձեզ չների և պատիժը քավեք սերունդներով։

Մկրտիչ Սրբազանը ծառայությունը կշարունակի ԿԿԲ պադվալում, բայց դուք ոնց շատ տղա կայիք էտ ձև էլ մնացիք։

Հ.գ. Ու չհամարձակվեք ասեք տուն ենք պահում, ես էլ էի տուն պահում, երբ 2018 թվականին սատանաների ավազակավորջը եկավ իշխանության, ես էլ սպա էի ու ուսադիրը սրանց վրա շպռտելը եղել է կյանքիս ամենաբարդ որոշումը, բայց տուն պահել կարելիա արդար քրտինքով, ոչ թե ձեր պես աշխատավարձ ծծելով։

Հ.գ.գ. ավագ գործընկերներիցս մեկը ասում է օգտագործված պահպանակը վերջում նետում են աղբամանը, խորհեք սրա շուրջ։

Զորակցությունս Սրբազան հորը»։

Աղբյուրը`   Էրիկ Ալեքսանյան