Ուրբաթ, 17 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Հիմա պարզ է՝ ինչու Եկեղեցին չհերքեց պարտադրանքի առկայության մեղադրանքը»․ Դանիել Իոաննիսյան

«Հիմա պարզ է՝ ինչու Եկեղեցին չհերքեց պարտադրանքի առկայության մեղադրանքը»․ Դանիել Իոաննիսյան
208
Այսօր, 17:42

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Հրապարակված ձայնագրության մեջ ասվում է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ ցույց անելու Կաթողիկոսի հանձնարարությունը չանելը նշանակում է անհնազանդություն և, ըստ խոսակցության կոնտեքստի, հանգեցնում է եկեղեցականին դժվար տեղ ծառայության նշանակման։
Հարգելի իրավաբաններ, հիմա ասեք, սա չի՞ ընկնում Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի տակ։
Հ.Գ. Այ հիմա պարզ է, թե ինչու Եկեղեցին խոսեց ամենից, բայց չհերքեց իր ներսում քաղաքական պարտադրանքի առկայության մեղադրանքը»։