Կիրակի, 01 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

««Մորդ վերցրու, գնա Նիկոլի դեմ ցույց արա» արտահայտությունն ամենևին որևէ Սաղմոսից կամ Սուրբ գրքից մեջբերում չէ»․ Արփի Դավոյան

««Մորդ վերցրու, գնա Նիկոլի դեմ ցույց արա» արտահայտությունն ամենևին որևէ Սաղմոսից կամ Սուրբ գրքից մեջբերում չէ»․ Արփի Դավոյան
486
Ուրբաթ, 17 հոկտեմբերի, 2025 թ., 18:24

ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մայր Աթոռը, այսինքն Կտրիճ Ներսիսյանը, հայտարարություն է տարածել այն մասին, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումն ինքնին հանցագործություն է և առանձին թեմա։
Այս մեջբերման մեջ բացակայում է, թե ինչ է նախորդել սրան, այսինքն ակնհայտորեն անտեսվում է այն փաստը, որ․ «Մորդ վերցրու, գնա Նիկոլի դեմ ցույց արա» արտահայտությունն ամենևին որևէ Սաղմոսից կամ Սուրբ գրքից մեջբերում չէ, այլ Եկեղեցու քաղաքական գործունեության մասին հերթական փաստական տվյալ։
Հաշվի առնելով վերջին ամիսներին ծավալվող իրադարձությունները՝ Կտրիճի ու նրա զինակիցների հեռացումն անխուսափելի է՝ որքան էլ տարբեր ձևերով քողարկեն, փարիսեցիություն անեն, անգամ եթե ղողանջեն Հայաստանի եկեղեցիների բոլոր զանգերը։
Իսկ եթե ղողանջեն՝ միայն ի լուր ազատագրման»։

Աղբյուրը`   Արփի Դավոյան