«Եկեք վերջ տանք ապօրինություններին ու անարդարությանը»․ Արամ Վարդևանյան
![]() 213 Այսօր, 20:12 Փաստաբան Արամ Վարդևանյանը կոչ է արել հոկտեմբերի 18-ին՝ ժամը 16։30-ին, Երևանի Ազատության հրապարակում մասնակցել Սամվել Կարապետյանի և մյուս կալանավորվածներին աջակցություն հայտնելու և նրանց ազատության համար նախաձեռնված հանրահավաքին։ «Վերջին 3-4 ամիսների ընթացքում ականատես ենք լինում իրավական ռեպրեսիվ մեքենայի իրացման, դրա գործարկման մի աննախադեպ ծավալի։ Մենք տեսնում ենք՝ ինչպես է կալանավորված բարերար Սամվել Կարապետյանը, մեր սրբազան հայրերը, և նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ ոչ միայն իրավաբանները և փաստաբանները, այլ նաև հանրության մի ստվար զանգված արձանագրում, որ դրանք քաղաքական հետապնդումներ են, որ դրանք ապօրինի կալանավորումներ են։ Եվ ցավն այն է, որ այսօր դա կարծես դառնում է սովորական երևույթ։ Իսկ դրա դեմն առնելու, կանխարգելելու լավագույն միջոցը բողոքի ձայն բարձրացնելն է, համախմբված վերաբերմունք արտահայտելն ու որոշակի իմաստով հավաքական «ո՛չ» ասելն է ապօրինություններին։ Ցանկացած մեր հայրենակից, ով վաղը մասնակցելու է հավաքին, միանալու է այն գործընթացին, որը կոչվում է՝ եկեք վերջ տանք ապօրինություններին, եկեք վերջ տանք անարդարությանը»,- նշել է Վարդևանյանը։ |
«Հրեշը մտնում է եկեղեցու դեմ հարձակման վերջին փուլ»․ Նաիրի Հոխիկյան
22421:18«Կոչուբաևի մեղադրանքը չի համապատասխանում իր ենթադրյալ արարքին»․ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն
14321:06«Եկեք վերջ տանք ապօրինություններին ու անարդարությանը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
21320:12«Մեզ չեն կարող վերածել փոշու»․ Տաթև Կարապետյան (տեսանյութ)
23519:36«Որոշել են «սլիվ» անել՝ եկեղեցու դեմ նոր թափով հարձակվելու համար»․ Դերենիկ Մալխասյան
18019:12«Մատից հոտ քաշելու սև գոտի Դանիել Իոաննիսյա՛ն, որտե՞ղ եք տեսնում հարկադրանք»․ Վարազդատ Հարությունյան
23218:48Ուղիղ միացում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի բակից (տեսանյութ)
19118:36«Սրբագույն կառույցը փռես Քոչարյանի ու ռուսաստանցի բիզնեսմենի ոտքերի տակ՝ որպես քաղաքական կապիտա՞լ»․ Ռուբեն Ռուբինյան
34718:00