Ուրբաթ, 17 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Կոչուբաևի մեղադրանքը չի համապատասխանում իր ենթադրյալ արարքին»․ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն

«Կոչուբաևի մեղադրանքը չի համապատասխանում իր ենթադրյալ արարքին»․ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն
168
Այսօր, 21:06

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել․ «Երեկ Ա․ Կոչուբաևը ձերբակալվել է և կալանավորվել «դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու» մեղադրանքով։ Մեղադրանքը պայմանավորված է ֆեյսբուքյան գրառման հետ, որտեղ վերջինս կոշտ բառապաշարով քննադատում էր Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների դեմ ներկայումս իրականացվող հետապնդումները։
Ա․ Կոչուբաևի մեղադրանքը չի համապատասխանում իր ենթադրյալ արարքին։ Այն ընտրվել է օրենքի խախտմամբ, որպեսզի փաստաբանին կալանավորելու արհեստական հիմք ստեղծվի։ Համաձայն մարդու իրավունքների միջազգային չափանիշների՝ Ա․ Կոչուբաևը ենթարկվել է կամայական կալանավորման (arbitrary detention)»։

Մանրամասներն ու հիմնավորումները հասանելի են հայտարարությունում։
Սույն հայտարարության անգլերեն տարբերակը ներկայացվել է մարդու իրավունքների ոլորտում գործող միջազգային համապատասխան մարմիններին, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին, Իրավապաշտպանների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին»։