Շաբաթ, 18 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«ՔԿ-ն պետք է պարզի՝ ով է կատարել ապօրինի գաղտնալսում, թեպետ գիտենք՝ ում հրահանգով է»․ Արա Պողոսյան

«ՔԿ-ն պետք է պարզի՝ ով է կատարել ապօրինի գաղտնալսում, թեպետ գիտենք՝ ում հրահանգով է»․ Արա Պողոսյան
192
Այսօր, 00:36

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հետաքրքիր մեխանիզմ է.
Ապօրինի գաղտնալսում ես ուզածդ մարդկանց, հավաքում ես կոմպրոմատ, իսկ հետո՝ քանի որ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ապացույցը անթույլատրելի ապացույցների շարքին է դասվում, ֆեյք էջով դնում ես համացանց, հետո քո կողմից վերահսկվող էջերով սկսում ես տարածել այնքան, որ հարուցվում է քրեական գործ։
Նյութի սկզբնաղբյուրը բնականաբար արանքից դուրս է գալիս։ Իսկ ես կարծում եմ, որ Քննչական կոմիտեն նախ պետք է պարզի, թե ով է կատարել ապօրինի գաղտնալսում և նաև էստեղ պատասխանատվության հարց պետք է առաջանա։
Թեպետ գիտենք Հայաստանում ով է գաղտնալսում բոլորին և ում հրահանգով»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան