Շաբաթ, 18 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հալածելու մեխանիզմ կա՞, որն էսքան լկտի չի արվում»․ Արամ Գևորգյան

«Ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հալածելու մեխանիզմ կա՞, որն էսքան լկտի չի արվում»․ Արամ Գևորգյան
132
Այսօր, 16:24

Բլոգեր Արամ Գևորգյանը գրում է․ «Աշխարհի ամենաարդար ու անկողմնակալ ՀՀ քննչական կոմիտե, իսկ պարզելո՞ւ եք, թե ով է ձայնագրել/գաղտնալսել մարդկանց անձնական խոսակցությունը, ո՞վ է փոխանցել ում և ով է դա հրապարակել: Այս առիթով քրեական վարույթ չնախաձեռնելով կարո՞ղ եմ ենթադրել, որ գործ ունենք անկախ իրավապահ համակարգ-իշխանություն տանդեմի հետ, որը հետապնդում և հալածում է բացառապես օրվա իշխանություններին քննադատող անձանց և կառույցներին:
Գլխավոր դատախազի ընկերուհի ՄԻՊ (նիպ), դուք ասելու բան չունե՞ք:
Չէ, ես իհարկե գիտակցում եմ, որ այս հարցերս ծիծաղելի են ու հռետորական, բայցևայնպես ուզում եմ հասկանալ՝ էս գրողի տարած երկրում կա՞ ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հալածելու մի մեխանիզմ, որն էսքան լկտի ու օրենքի վրա թքելով չի արվում:
Շնորհակալություն»։

Աղբյուրը`   Արամ Գևորգյան