Մասիս Մելքոնյանն սպիտակ ագռավի կարգավիճակ ունի. «Հրապարակ»
![]() 102 Այսօր, 09:12 «Հրապարակ»-ը գրում է. «Սրբազաններին ու ընդդիմադիրներին կալանավորելու առաջամարտիկ դատավոր Մասիս Մելքոնյանի հարցը վերջին ժամանակներում շատ քննարկվեց հանրային դաշտում: Շատերն ապշած էին՝ ինչպե՞ս կարող է դատավորը կարմիր գծեր, սրբություններ չունենալ, օրենքն այդքան ցուցադրաբար տրորել։ Մի առիթով գրել ենք, որ Մելքոնյանի բարոյական նկարագիրը ևս քննարկման առարկա է դարձել նրա շրջապատում՝ ոմանք դատապարտում են նրա կապը մի բավականին երիտասարդ կնոջ հետ։ Պարզվում է, որ համակարգում Մելքոնյանը սպիտակ ագռավի կարգավիճակ ունի՝ նրանից երես են թեքել երբեմնի ընկերները, չեն շփվում հետը։ Բոլորին կալանք տալու նրա որոշումները դատավորները մերժում են, անգամ վաղեմի ընկերներն են խուսափում շփվել նրա հետ: Հիշեցնենք, որ նա Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ է եղել, դատավոր դառնալուց հետո ոչ միայն անհիմն կալանքներ է սահմանել բազմաթիվ անմեղ մարդկանց նկատմամբ, այլեւ 44-օրյա պատերազմում զոհված հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին է դատել»։ |
«Ակնհայտ ապօրինի ու կամայական հաշվեհարդար է»․ Միքայել Նահապետյան
4811:06«Գարեգին Բ-ն պետք է աթոռակալի ցմահ»․ Մենուա Սողոմոնյան
6710:54«Հաստատվեց․ իշխանությունը հանցավոր եղանակով գաղտնալսել է բոլորիս»․ Արսեն Բաբայան
10810:18Բյուրեղավանի փոխքաղաքապետը և ավագանու անդամը ծեծել են իրար․ կան ձերբակալվածներ
12009:48Մասիս Մելքոնյանն սպիտակ ագռավի կարգավիճակ ունի. «Հրապարակ»
10209:12Ալեքսանդր Կոչուբաևին մեքենայում բռնության են ենթարկել․ «Հրապարակ»
11209:06Վեհափառին կկալանավորե՞ն, թե՞ կդրդեն հրաժարականի․ «Հրապարակ»
16209:00Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10408:24