Բյուրեղավանի փոխքաղաքապետը և ավագանու անդամը ծեծել են իրար․ կան ձերբակալվածներ
![]() 127 Այսօր, 09:48 Կոտայքի մարզի Բյուրեղավան խոշորացված համայնքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել երեկ չէ առաջին օրվա գիշերը։ Այս մասին հայտնում է 24Նյուզ-ը։ Գլխավոր «դերակատարներն» են եղել Բյուրեղավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դանիել Դանիելյանը և «Արդար Հայաստան» կուսակցության ցուցակով ավագանու կազմում ընդգրկված, հետագայում իշխող «Միասնություն» դաշինքին միացած Վարդան Սուքիասյանը, ինչպես նաև համայնքապետի թիմակիցներից ևս 10 անձ: Լրատվականի աղբյուրների փոխանցմամբ, մոտ 40 րոպե վիճաբանել են իրար հետ. ծեծել, հայհոյել, հարցն ընդհուպ հասել է դանակահարության: Նշենք նաև, որ Վարդան Սուքիասյանը ԵԿՄ-ական, Բյուրեղավանի տարածքային կառույցի ղեկավար Մուշեղ Սուքիասյանի տղան է: Տեղի ունեցած միջադեպի առնչությամբ լրատվականը հարցմամբ դիմել էր Քննչական կոմիտե, որտեղից հաստատել են տեղեկությունը. «Խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 4 անձ ձերբակալվել է»,- ասել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը: |
«Մեր պատմությունը մեզ ասում է՝ մի՛ կրկնեք ինձ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3111:54«Ակնհայտ ապօրինի ու կամայական հաշվեհարդար է»․ Միքայել Նահապետյան
8711:06«Գարեգին Բ-ն պետք է աթոռակալի ցմահ»․ Մենուա Սողոմոնյան
10510:54«Հաստատվեց․ իշխանությունը հանցավոր եղանակով գաղտնալսել է բոլորիս»․ Արսեն Բաբայան
12210:18Բյուրեղավանի փոխքաղաքապետը և ավագանու անդամը ծեծել են իրար․ կան ձերբակալվածներ
12409:48Մասիս Մելքոնյանն սպիտակ ագռավի կարգավիճակ ունի. «Հրապարակ»
10709:12Ալեքսանդր Կոչուբաևին մեքենայում բռնության են ենթարկել․ «Հրապարակ»
11609:06Վեհափառին կկալանավորե՞ն, թե՞ կդրդեն հրաժարականի․ «Հրապարակ»
16909:00