Շաբաթ, 18 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Պայքարն ընթանում է քրիստոնյաների ու կրոնափոխների միջև»․ Ստեփան Դանիելյան

«Պայքարն ընթանում է քրիստոնյաների ու կրոնափոխների միջև»․ Ստեփան Դանիելյան
133
Այսօր, 13:06

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոր փուլ ենք մտել, պայքարն ընթանում է քրիստոնյաների ու կրոնափոխների միջև։
Չշփոթել քրիստոնյաներին հավատացյալների հետ, դա հարցի պարզեցում է, խոսքը քաղաքակրթական ու արժեքային համակարգի մասին է։
Իսկ կրոնափոխները Դոստոևսկու Չարքերն են՝ նիհիլիստներն, ինքնության մերժողներն ու ավիրողները։
Կաթողիկոսի անձը երկրորդական է, դա ընդամենը պատրվակ է»։
Մեկ այլ հրապարակման մեջ Դանիելյանը գրել էր․ «Մեր խնդիրն այս խելագարը չի, այլ այն 10-15,% տոկոս կազմող անձինք, որոնք, սնվելով ատելությամբ, նրա հետևորդներն են, և ևս 10-15%, որոնց համար նա չարյաց փոքրագույնն է։
Սելջուկներին Անի քաղաքի հայերի մի հատվածն է հրավիրել, ընդդեմ՝ մյուսի։
Անին բաժանված էր քաղքեդոնական ու հակաքաղքեդոնական հատվածների եւ միմյանց ատում էին։ Միմյանց ատում էին նաեւ քաղքեդոնականները՝ հունասերերն ու վրացասերերը։
Երբ Դվինի արաբ ոստիկանը՝ կրոնափոխ հայ, հորդորում էր Տայքի Բագրատունի իշխանին հաշտվել իր հակաքաղքեդոնական հայրենակիցնռրի հետ, պատասխանը եղել է կարճ. շների հետ սեղան կնստի, բայց նրանց հետ՝ ոչ։
Քաղքեդոնական-հակաքաղքեդոնական վեճն անցյալում է, իսկ Անին՝ ավերակների մեջ։
Հայերի ողջ պատմությունը ներծծված է ներազգային ատելությամբ, հայտնի հետևանքներով հանդերձ։ Կարծում էինք, որ այս ամենն անցյալում է, սակայն բավական էր մի խելագարի հայտնվելը, շրջապատված պատեհապաշտներով, որ հին արատը վերածնվի»։

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան