Կիրակի, 19 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Իրազեկե՞լ եք՝ ինչ հետևանքներ ունի քաղաքի օդափոխության միջանցքների ոչնչացումը»․ Քրիստինա Վարդանյան

«Իրազեկե՞լ եք՝ ինչ հետևանքներ ունի քաղաքի օդափոխության միջանցքների ոչնչացումը»․ Քրիստինա Վարդանյան
133
Այսօր, 03:12

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի քաղաքապետի բարձր հովանու ներքո քաղաքի փողոցներում ոչնչացվեցին հազարավոր ծառեր, երկու սերնդի ստեղծածը հօդս ցնդեցրին։ Ո՞ր ամսվա համար է այս տիկնիկ-գնդիկների ընտրությունը՝ բույսն արժեր 155.000 դրամ, մինչև հունիս տերև չունի, հուլիսի կեսից այրված կամ չորացած է։ Սա՞ է քաղաքապետարանի մասնագիտական որոշման արդյունքը, և ո՞վ է պատասխանատու երևանցիների կորցրած առողջության և փոշիացած պետական միջոցների համար։ #ՀատիկԱռՀատիկը այս ամենին չի՞ վերաբերվում…
Դանիել Իոաննիսյան, էկոցիդը և քաղաքացիներին օդից ու առողջ շրջակա միջավայրից զրկումը իրավական հետևանք չունի՞։ Միգուցե դիմե՞լ եք իրավապահներին և Տիգրան Ավինյանի նախընտրական ցույցերի անօրինական դրսևորումների նման ընթացք չեն տվել, մենք չգիտենք։ Բոլորիս երեխաների կյանքն է վտանգված։ Քաղաքացիներին իրազեկե՞լ եք, ինչ հետևանքներ ունի քաղաքի օդափոխության միջանցքների ոչնչացումը…
Ցանկություն լինի ծանոթանալու տասնյակից ավել միջազգային փորձագետների կարծիքների հետ Քեմբրիջի համալսարանից մինչև Ֆրանսիայի լանդշաֆտային ճարտարապետության ասոցիացիա՝ սիրով կտրամադրեմ»։