Շաբաթ, 18 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Ծաղրուծանակի ենթարկվածը չի կարող որոշել Մայր Աթոռի գահակալի փոփոխության ճակատագիրը»․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

«Ծաղրուծանակի ենթարկվածը չի կարող որոշել Մայր Աթոռի գահակալի փոփոխության ճակատագիրը»․ Ռուբեն վարդապետ Զարգարյան
176
Այսօր, 14:36

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Ռուբեն վարդապետ Զարգարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միջազգային քաղաքական հարթակներում օտար երկրների ղեկավարների կողմից ցավալիորեն ծաղրուծանակի ենթարկվող մեր պետության տխրահռչակ ղեկավարը չի կարող որոշել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գահի և գահակալի փոփոխության ճակատագիրը, մանավանդ որ ՀՀ սահմանադրությունը նրան նման լիազորություն չի տալիս։
Սա ոչ միայն արժանապատվության հարցն է հայ հոգևորականության, որ երաշխավորն է հայրապետական գահի, այլեւ ՀՀ քաղաքացիների, որոնց ներկայացուցիչն է վարչապետը՝ իր խայտառակ ամոթալի պահվածքով։
Սուրբ Գիրքը հիշեցնում է. «Հանդուգն թագավորը չարիքի մեջ կընկնի, իսկ հավատարիմ պատգամաբերը կփրկի նրան»(Առակաց 13։17)»։