Շաբաթ, 18 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Կալանքը վերածվել է սովորական երևույթի»․ Արամ Վարդևանյան

«Կալանքը վերածվել է սովորական երևույթի»․ Արամ Վարդևանյան
191
Այսօր, 17:00

«Կալանքը վերածվել է սովորական երևույթի»,- Ազատության հրապարակում հանրահավաքից առաջ լրագրողներին ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ բռնապետական որևէ մի վարքագիծ հավերժ և արդյունավետ չէ։
Անդրադառնալով Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կալանքին, նա ասաց, որ համաձայն չէ փաստաբանի կողմից գրառմանը, սակայն նրա արտահայտությունների մեջ հանցակազմ չկար։ «Դատական նիստին Մասիս Մելքոնյանին ասացի՝ զարմացրեք բոլորիս, 20-ից ավել փաստաբաններիս, ցույց տվեք, որ կարող եք իրականացնել արդարադատություն»,- ասաց Վարդևանյանը՝ նշելով, որ միիջազգային հանրությունից արդեն որոշակի արձագանքներ կան՝ կապված այս ապօրինությունների հետ։