Շաբաթ, 18 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Գյուղապետը մանկապարտեզ էր նվիրել Եկեղեցուն՝ տարօրինակ պայմանագրով». Թագուհի Ղազարյան

«Գյուղապետը մանկապարտեզ էր նվիրել Եկեղեցուն՝ տարօրինակ պայմանագրով». Թագուհի Ղազարյան
170
Այսօր, 17:54

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի մանկապարտեզի հետքերով․
Ամիսներ առաջ Արմավիրի մարզի գյուղերից մեկի մանկապարտեզի սեփականության հետ կապված խնդիրներ կային, որոշեցի ուսումնասիրել, թե որտեղից են ծագում խնդիրները, գնացի-գնացի, հասա հեռավոր 2000-ականների կեսեր։
Պարզվեց՝ ժամանակին գյուղապետը մանկապարտեզը նվիրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (ՀԱՍԵ)։ Հարցումների միջոցով կարողացա գտնել նաև պայմանագիրը գյուղապետի ու ՀԱՍԵ ներկայացուցչի միջև։
Առաջին անգամ էի նման տարօրինակ պայմանագիր տեսնում:
Պայմանագրի 2-րդ հոդվածում նշված են պայմանագրի չեղարկման հիմքերը։
Պարզվում է, որ Նվիրատուն, այսինքն՝ գյուղապետը, իրավունք ունի հրաժարվել մանկապարտեզը փոխանցելու խոստումից, եթե Նվիրառուն, այսինքն՝ ՀԱՍԵ-ն, ոտնձգություն է կատարել գյուղապետի կամ նրա ընտանիքի անդամներից մեկի կամ մերձավոր ազգականներից մեկի կյանքի դեմ կամ գյուղապետին դիտավորյալ պատճառել է մարմնական վնասվածք։ Եթե ՀԱՍԵ-ն դիտավորյալ կյանքից զրկի գյուղապետին, ապա նրա ժառանգները իրավունք կունենան հետ պահանջել մանկապարտեզը ՀԱՍԵ-ից դատարանում։
Հետաքրքիր է, թե տարօրինակ այս պայմանագրին ինչ դրամատիկ զարգացումներ են նախորդել»:

Աղբյուրը`   Թագուհի Ղազարյան