Կիրակի, 19 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Այդքան գովազդում եք, թե հեծանիվ գնեք, Երևանում հեծանվուղիներ կա՞ն». Թաթուլ Հակոբյան

«Այդքան գովազդում եք, թե հեծանիվ գնեք, Երևանում հեծանվուղիներ կա՞ն». Թաթուլ Հակոբյան
143
Այսօր, 05:06

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես մի քիչ աշխարհ տեսած մարդ եմ և հիշում եմ, որ զարգացած, քաղաքակիրթ երկրներում հեծանիվների համար հատուկ ուղիներ կան՝ ինչպես ավտոմեքենաների, տրամվայների, տրոլեյբուսների, հետիոտն անցորդների համար:
Հիմա որ այդքան գովազդում եք, որ հեծանիվ գնեք հա հեծանիվ գնեք, Երևանում հեծանիվների համար ուղիներ կա՞ն: Ինչքան հիշում եմ՝ չկան: Հետևաբար, նախ պետք է այդպիսի ուղիներ լինեն, որից հետո արդեն քաղաքացիները կարող են իրենք ընտրել՝ հեծանիվ գնել կամ էլեկտրոմոբիլ:
Ավելին, առանց հեծանվային հատուկ ուղիների, հեծանիվ քշելը շատ-շատ վտանգավոր է և՛ հեծանվորդի, և՛ հետիոտն անցորդների, և՛ մեքենաների համար:
Իսկ նրանք, ովքեր հեծանիվ են քշում, նրանց առաջ կանաչ լույս է վառավում ու նրանք մտածում եմ, որ սիրելի ժողովրդի առաջ էլ է վառվելու այդ կանաչ լույսը»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան