Կիրակի, 19 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«ՀՀ-ից Թբիլիսի և հակառակ ուղղութամբ ուղևորափոխադրում իրականացնողներին Վրաստանը տուգանում է»․ Արշակ Սարգսյան

«ՀՀ-ից Թբիլիսի և հակառակ ուղղութամբ ուղևորափոխադրում իրականացնողներին Վրաստանը տուգանում է»․ Արշակ Սարգսյան
198
Երեկ, 23:22

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսուքյան գրառումը. «Վրաստանը տուգանում է ՀՀ-ից Թբիլիսի և հակառակ ուղղութամբ ուղևորափոխադրումներ իրականացնող գրեթե բոլոր մեքենաները.
ՀՀ Էկոնոմիկայի Նախարարություն,
ՀՀ Կառավարություն

մի խումբ վարորդներից, ովքեր իրականացնում են ուղևորափոխադրումներ ՀՀ-Վրաստան և հակառակ ուղղությամբ, ստացել եմ ահազանգ առ այն, որ գրեթե բոլոր վարորդներին տուգանում են վրացական կողմում։ Շատ վարորդներ չգիտեն՝ ինչ կարող են անել, նույնիսկ չգիտեն լիցենզիան ինչպես պետք է ստանան։ Այս հարցը պետք է հանրային լուծում ստանա և հնարավորինս հեշտ լուծում, որը ընկալելի և շահավետ կլինի ուղևորափոխադրում իրականացնող թե՛ կազմակերպություններին և թե՛ անհատներին։ Հուսով եմ այս հարցն էլ օդի մեջ չի մնա»։

Աղբյուրը`   Արշակ Սարգսյան