Կիրակի, 19 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

««Գալֆ»-ի բաժանած բենզինով ապացուցվեց, որ ձրիակերության մոլուցքը վերջնականապես կթաղի մարդկային ինքնասիրությունը»․ Մարինե Ֆարմանյան

««Գալֆ»-ի բաժանած բենզինով ապացուցվեց, որ ձրիակերության մոլուցքը վերջնականապես կթաղի մարդկային ինքնասիրությունը»․ Մարինե Ֆարմանյան
191
Այսօր, 09:48

Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Գալֆ»-ի բաժանած ձրի 10 լիտր բենզինով ապացուցվեց, որ ձրիակերության մոլուցքը վերջնականապես կթաղի ոչ միայն քաղաքի երթևեկությունը, այլև մարդկային ինքնասիրությունը:
Մինչև ազգի մի մասը պայքարում է «Հայաստան, Արարատ, Արցախ, Սյունիք, Հայ եկեղեցի, արդարություն, պետություն, արժանապատվություն» և այսօրինակ կարևոր արժեքների համար, մյուս մասը տիկտոկում սրտատրոփ սպասում է հաջորդ 10 լիտր ձրի բենզինի գովազդին...
Սարսափելի է պատկերացնել, թե ինչ է կատարվելու, երբ Ալիևի «Սոկառ»-ը մտնի Հայաստան ու սկսեն կանեստրներով բենզին բաժանել...
Կասկած չկա, որ վերոթվարկյալ արժեքները խամրելու են յուղոտ նավթի դարչնագույն ցոլքի համեմատ...
Կյանքը թանկացել է, բայց «5000-անոցները» մնացել են նույնը... ընչաքաղցությունն անբուժելի է»։

Աղբյուրը`   Մարինե Ֆարմանյան