Երկուշաբթի, 20 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Մի կողմից` «Ով ուզում է լինի, միայն Նիկոլը չլինի», մյուս կողմից` «Նիկոլը չլինի, բա ո՞վ լինի»». Կարեն Հեքիմյան

«Մի կողմից` «Ով ուզում է լինի, միայն Նիկոլը չլինի», մյուս կողմից` «Նիկոլը չլինի, բա ո՞վ լինի»». Կարեն Հեքիմյան
129
Այսօր, 01:06

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Ով ուզում է լինի, միայն Նիկոլը չլինի», «Նիկոլը թող հեռանա, հետո կորոշենք»: Այս և նույնաբովանդակ այլ «գաղափարներով են» տոգորված Հայաստանի բնակիչներից շատերը:
Այսպիսի իրավիճակ էր նաև 1996, 2008 և 2018 թվականներին՝ «Ով ուզում է լինի, միայն Լևոնը (Ռոբերտը, Սերժը) չլինի»:
Ինչպես ասացի, այսպես է մտածում բնակչության մի մասը:
«Նիկոլը (Լևոնը, Ռոբերտը, Սերժը) չլինի, բա ո՞վ լինի»: Սա էլ բնակչության մյուս մասի «գաղափարն է» այժմ և նախկինում:
Իսկ ինչպիսի՞ հասարակարգ և կառավարման մոդել է Հայաստանին անհրաժեշտ, ո՞ւմ հետ, հետևաբար՝ ո՞ւմ դեմ, Հայաստանը պետք է «ընկերություն» անի, ինչպիսի՞ն պետք է լինեն մեր առողջապահական, սոցիալական, բնապահպանական, քաղաքաշինական, հարկային և մնացած ոլորտները: Այս հարցերը Հայաստանի բնակչության մեծ մասին չի հետաքրքրում:
Վերջերս քաղաքական հարթակ դուրս եկավ նոր քաղաքական միավոր: Այնպես, ինչպես միշտ հանրահավաք, հանրահավաքի նույն կամ գրեթե նույն մասնակիցներ, նույն խոսակցություններ: Մի կողմից՝ «Ով ուզում է լինի, միայն Նիկոլը չլինի», մյուս կողմից՝ «Նիկոլը չլինի, բա ո՞վ լինի»:
Անկեղծ՝ հոգնեցուցիչ է:
Լավ, մի կողմ թողնենք բնակիչներին: Բա քաղաքական միավորնե՞րը: Օրինակ՝ «Մեր ձևով» նախաձեռնությունը: Եթե չեմ սխալվում, վերջինս իշխանությունը ստանձնելու հայտ է ներկայացրել: Վաղն առաջարկելու են մեզ ընտրել իրենց: Իսկ ինչո՞ւ ընտրողը պետք է ընտրի այդ նախաձեռնությանը: Արդյո՞ք վերջինիս ծրագրերի համար: Չեմ կարծում: «Մեր ձևով»-ին բնակիչները կընտրեն միայն «Ով ուզում է լինի, միայն Նիկոլը չլինի»-ի համար: Կանցնի ևս 10 տարի: Ի հայտ կգա պայմանական «Իրենց ձևով» նախաձեռնությունը: Բնակիչները կգնան ընտրությունների և կքվեարկեն «Ով ուզում է լինի, միայն «Մեր ձևով»-ը չլինի»-ի օգտին: Եվ, այսպես շարունակ: Իսկ, այդ ընթացքում, նորմալ պետություններում ընտրողները քաղաքական ծրագրերի միջև են ընտրություն կատարում: Եվ, նրանցից որևէ մեկի մոտ չի առաջանում «Դոնալդը (Բենյամինը, Էմանուելը, Ֆրիդրիխը) չլինի, բա ո՞վ լինի» հարցը»։

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան