Երկուշաբթի, 20 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Կառչելու այլ բան չեն ունեցել, բացի պաստառի տառասխալից». Նաիրի Հոխիկյան

«Կառչելու այլ բան չեն ունեցել, բացի պաստառի տառասխալից». Նաիրի Հոխիկյան
221
Երեկ, 22:54

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է․ «Ամբողջ իշխանական քարոզչամեքենան բան ու գործը թողած՝ կեղտոտ բերանը բացել է, թե «Մեր ձևով» շարժման երեկվա մեծ հանրահավաքի ժամանակ տառասխալներով պաստառ է եղել։
Այսինքն, սրանք հանրահավաքի մասնակիցների քանակի, ելույթ ունեցողների ասելիքի, ընթացքի առումով ուրիշ կառչելու բան չեն ունեցել, բացի պաստառի տառասխալից։
Դա արդեն խոսում է այս պայքարում իշխանության քարոզչական ու բովանդակային տապալման մասին։
Ի դեպ, երեկվա հանրահավաքի այդ պաստառը «Մեր ձևով» շարժմանը չէր պատկանում։ Այլ մասնակիցներ էին բերել, ու բացառված չէ, որ հատուկ արված սադրանք էր իշխանության կողմից»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան