Անհետացել է Պիկասոյի «Նատյուրմորտ կիթառով» կտավը

Իսպանիայի ազգային ոստիկանությունը հետաքննում է Պաբլո Պիկասոյի «Նատյուրմորտ կիթառով» կտավի անհետացումը, որը պետք է տեղափոխվեր Մադրիդից Գրանադա, գրում է Ideal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Կտավը նախատեսվում էր ցուցադրել «Նատյուրմորտ. իներտի հավերժություն» խորագրով ցուցահանդեսում, որը կազմակերպվել էր «Կախա-Գրանադա» հիմնադրամի կողմից և բացվել էր անցյալ շաբաթ Գրանադայում։
Մշակութային կենտրոնում հայտնել են, որ երբ բացել են աշխատանքները ցուցադրության սրահներում տեղադրելու համար, պարզել են, որ դրանցից մեկը՝ հենց Պիկասոյի «Կիթառը», բացակայում է։ Ցուցահանդեսը բացվել է նախատեսված օրը՝ առանց «Նատյուրմորտ կիթառով» կտավի։
Իրավապահների կարծիքով՝ Պիկասոյի աշխատանքը, ամենայն հավանականությամբ, անհետացել է տեղափոխման ընթացքում։
Կտավը, որը Պիկասոն ստեղծել է 1921 թվականին, ապահովագրված էր մոտ €600 հազար արժողությամբ։


«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
7402:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
9000:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
101Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
111Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
120Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
197Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
99Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
114Երեկ, 17:12