Երկուշաբթի, 20 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Օրվա իշխանությո′ւն, էս չե՞ք». Արթուր Գևորգյան

«Օրվա իշխանությո′ւն, էս չե՞ք». Արթուր Գևորգյան
178
Երեկ, 22:48

Քանդակագործ Արթուր Գևորգյանը գրել է․ «Ուրեմն, Տեր Վրթանես ի շան բնից սկսած, տան համակարգիչներից բռնած, չորս սիրասուն զավակների համակարգիչ հեռախոսից բռնած ստուգել են, առգրավել են։
Ուրեմն Արագածոտնի մարզի ինչքան պսակ կնունք, օրհնություն ու ընդհանրական աղոթք կա, լրիվ հետաձգված է անորոշ ժամանակով։
Մեր տեր Հայրը, մեր մեղքերի համար աղոթք անի, թուլակամի տեղը զենք վերցնի կռվի, զավակ ունենալուց վախեցողյ տեղը 4 զավակ ունենա, հայ մեծացնի ու առը հա, ոմն իշխանություն դնի բերման ենթարկի տունը խուզարկի մի հատ էլ երեցկնոջ աշխատանքային համակարգիչը տանի։
Օրվա իշխանությո′ւն, էս չե՞ք:
Աստված ձեզ ողորմի ու ապաշխարության սիրտ տա։ Մենք լավ ենք»:

Աղբյուրը`   Արթուր Գևորգյան