ԱՄՆ-ն կրկին թմրանյութերով բարձված նավակ է ոչնչացրել

Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է ԱՄՆ-ի ուժերի կողմից միջազգային ջրերում կոլումբիական «Ազգային ազատագրական բանակ» (ELN) ապստամբական խմբավորման կողմից թմրանյութերի մաքսանենգության համար օգտագործվող նավակի ոչնչացման մասին։
Հեգսեթը X-ում հաղորդել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով, հարվածել են ELN-ի հետ կապված փոքր նավի։
ԱՄՆ-ն այն համարում է ահաբեկչական կազմակերպություն։ Հեգսեթը պարզաբանել է, որ նավակը գտնվում էր միջազգային ջրերում՝ ԱՄՆ-ի Հարավային հրամանատարության պատասխանատվության գոտում, որը ներառում է Կենտրոնական և Հարավային Ամերիկան և Կարիբյան ավազանը։
Փենթագոնի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ն ստացել է հետախուզական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ նավն օգտագործվում էր «նշանակալի քանակությամբ թմրանյութերի մաքսանենգության համար»։ Հեգսեթը հայտարարել է, որ «հարվածի պահին նավի վրա եղել են երեք տղամարդ նարկոահաբեկիչներ», նրանք սպանվել են։ Նախարարը նշել է, որ ամերիկացի զինվորականներ չեն տուժել։
Հեգսեթը Հարավային Ամերիկայում գործող թմրամիջոցների կարտելները համեմատել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ։ «ԱՄՆ-ն այս կազմակերպություններին կվերաբերվի այնպես, ինչպես նրանք կան։ Նրանց կհետապնդեն և կսպանեն, ինչպես «Ալ-Քաիդան»», - գրել է նա։
On October 17th, at the direction of President Trump, the Department of War conducted a lethal kinetic strike on a vessel affiliated with Ejército de Liberación Nacional (ELN), a Designated Terrorist Organization, that was operating in the USSOUTHCOM area of responsibility.
— Secretary of War Pete Hegseth (@SecWar) October 19, 2025
The… pic.twitter.com/1v7oR879LC

Հորմուզի նեղուցում լցանավ է հրդեհվել
157Երեկ, 21:13
Ցուցարարներն ավերածություններ են կատարել Մարսելի և Լիլի քաղաքապետարաններում
234Երեկ, 19:42
Անչափահասները Դավիթաշենում հրկիզել են սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը
111Երեկ, 17:24
Թուրքիայում աշակերտներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել
212Երեկ, 16:00
Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի
131Երեկ, 11:48
ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկն աշխատանքի ժամանակ հոսանքահարվել է և մահացել
20916.10.2026, 23:00
Մոսկվան սնուցող նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքն ԱԹՍ-ի հարձակումից հետո
35916.10.2026, 22:12
«Էրեբունի» հյուրանոցի սենյակներից մեկում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմին
21016.10.2026, 19:36