Երկուշաբթի, 20 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«ԱԱԾ-ն նաև իր վետերաններին պետք է հարգի»․ Գեղամ Մանուկյան

«ԱԱԾ-ն նաև իր վետերաններին պետք է հարգի»․ Գեղամ Մանուկյան
132
Այսօր, 12:06

«Օրերս հրաժեշտ տվեցինք ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանին։ Ցավով պետք է արձանագրեմ, որ հակառակ զինվորական բարձր կոչմանը, հակառակ իր ծառայությանը, ԱԱԾ ներկայիս ղեկավարության կողմից պաշտոնական որևէ հաղորդագրություն չեղավ. հարգանքի տուրք մատուցելու բոլոր արարողակարգերը, որոնք ընդունված են զինվորական բարձրաստիճան անձանց հանգստի ճանապարհելու ժամանակ, չկային»,- այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ իր մտահոգությունը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Ցավով արձանագրեմ նաև, որ հոգեհանգստյան արարողությանը աչքս զարնեց օպերատիվ այն նկարահանմանը, որը թերևս ԱԱԾ ներկայիս ղեկավարությունը փորձում էր իրականացնել՝ ֆիքսելու, թե ովքեր են եկել հարգանքի տուրք մատուցելու։ ԱԱԾ-ն նաև իր վետերաններին պետք է հարգի, և փոխանակ մասկի-շոուների, ամենօրյա քաղաքական նպատակներով գաղտնալսումների, ԱԱԾ ներկայիս ղեկավարությունը կարող էր իր պարտականությունները կատարել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

«ԱԱԾ-ն նաև իր վետերաններին պետք է հարգի»․ Գեղամ Մանուկյան