Երկուշաբթի, 20 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Կարծես միջազգային մասշտաբի ահաբեկիչ են հայտնաբերել»․ Գոհար Մելոյան

«Կարծես միջազգային մասշտաբի ահաբեկիչ են հայտնաբերել»․ Գոհար Մելոյան
153
Այսօր, 12:24

Սահմանադրագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հերթական ընդդիմադիր համայնքի ղեկավարը դառնում է քաղաքական հետապնդման զոհ
Մասիս, Գորիս, Վանաձոր… այժմ՝ Գյումրի:
Իրավապահ մարմիններն այնպես են շրջափակել ու ներխուժել Գյումրու քաղաքապետարան՝ կարծես միջազգային մասշտաբի ահաբեկիչ են հայտնաբերել։
Գյումրու ավագանու ընտրություններից անմիջապես հետո՝ արդեն հաջորդ օրը, իշխող ուժը, իր պարտությունն ընդունելու փոխարեն, հրապարակայնորեն ՍՊԱՌՆԱՑ սկսել ընտրված քաղաքապետի նկատմամբ ազատազրկման գործընթաց, որի իրականացմանը այսօր բոլորս ականատես ենք լինում։
Այս քայլով իշխող ուժը փաստում է իր արհամարհանքը մարտի 30-ին կայացած ընտրություններում ժողովրդի քվեի նկատմամբ։
Իշխող ուժը հստակ ցույց է տալիս, որ պատրաստ է կիրառել բոլոր հնարավոր միջոցները՝ իր իշխանությունը պահպանելու նպատակով, անտեսելով քաղաքացիների կամարտահայտությունը և ժողովրդավարական արժեքները։

Եվրոպայի խորհուրդը ներառում է 46 անդամ պետություններ։
Բացի Հայաստանից՝ մնացած 45 երկրներից որևէ մեկում նման ձևով
․ չեն ոտնահարվում ժողովրդավարության սկզբունքները, և

․ չեն իրականացվում այսպիսի ծավալի քաղաքական հետապնդումներ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց, այդ թվում՝ ընտրված պաշտոնյաների նկատմամբ»։

Աղբյուրը`   Գոհար Մելոյան