Երկուշաբթի, 20 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Կազմակերպված պայքար լինելո՞ւ է»․ Կարեն Վրթանեսյան

«Կազմակերպված պայքար լինելո՞ւ է»․ Կարեն Վրթանեսյան
190
Այսօր, 14:06

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այնպես չէ, որ Գյումրիի ընտրված քաղաքապետի դեմ ոստիկանական-քննչական գործողություններն ինչ-որ մեկի համար անսպասելի էին։
Հարցն այլ է. եթե անսպասելի չէր, ապա ընդդիմադիր ուժերի կողմից ի՞նչ քայլեր էին նախօրոք մտածված, պլանավորված ու կազմակերպված այսպիսի հույժ հավանական սցենարի համար։ Քայլեր «գետնի վրա»՝ առնվազն Գյումրիում և Երևանում, քայլեր դիվանագիտական դաշտում, քայլեր ինֆորմացիոն դաշտում։
Ասենք՝ Վեհափառի դեմ էլ են սենց մի բան անելու ու դա էլ բոլորս գիտենք։
Ու երբ օկուպացիոն վարչակարգի կամակատարներն արդեն բազմահազարանոց զորքով Էջմիածնում լինեն, ինձ պետք չեն վերջին պահին «էս ազգը արժանի է Նիկոլին» կամ «բոլորս ենք մեղավոր» ոճի ցուցադրական ինքնախարազանումներ, ինձ պետք է հասկանալ, ի վերջո, կազմակերպված պայքար լինելու է, թե՞ մարդա իր կուտոկով, իր խնդիրներով...»։

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան