Երկուշաբթի, 20 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Մեծ թվով բերետավորներ են բերվել Գյումրու քաղաքապետարան

Մեծ թվով բերետավորներ են բերվել Գյումրու քաղաքապետարան
157
Այսօր, 12:54

Գյումրու համայնքապետարանի դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Շենքի դիմաց հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ՝ պահանջելով չձերբակալել քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Հիշեցնենք՝ նա ձերբակալվել է կաշառքի գործով, սակայն մինչ այս պահը դեռ շենքում է։
Քաղաքապետարանի դիմաց ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակված, լրատվամիջոցներին թույլ չեն տալիս ներս մտնել։ Տեղում են նաև ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանն ու Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։
Կարմիրբերետավորները ևս փորձում էին մոտենալ շենքին, սակայն րոպեներ անց հետ գնացին։ Իսկ սևբերետավորները քիչ առաջ մտան շենք։

Իրավիճակը Գյումրիում՝ ուղիղ միացմամբ