Երկուշաբթի, 20 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Վարդան Ղուկասյանն ու ուժայինները վազելով մոտեցան ավտոմեքենային

Վարդան Ղուկասյանն ու ուժայինները վազելով մոտեցան ավտոմեքենային
375
Այսօր, 15:12

«Մենք կգնանք, խնդիր չունենք, օրենքի տառը պաշտպանում ենք»,- քիչ առաջ հայտարարել էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ դիմելով իր աջակիցներին, որպեսզի թույլ տան դուրս գա շենքից, ներկայանա Քննչական կոմիտե։
Հիշեցնենք՝ Ղուկասյանն ու ևս 7 անձ ձերբակալվել են կաշառքի գործով։ Այս մասին հայտնել էր Հակակոռուպցիոն կոմիտեն։
Դրսում ևս իրավիճակը շատ լարված է, մեծաթիվ ոստիկանական ուժեր և հարյուրավոր քաղաքացիներ են շենքի դիմաց։
Քիչ առաջ Ղուկասյանը, իրավապահների ուղեկցությամբ, դուրս եկավ շենքի ետնամուտքից. նրանք վազելով մոտեցան ավտոմեքենային:

Վարդան Ղուկասյանն ու ուժայինները վազելով մոտեցան ավտոմեքենային