ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպանը հայտարարել է, թե հայերը շահարկում են ցեղասպանության թեման
![]() 221 Այսօր, 18:18 Վաշինգթոնում Թուրքիայի նախկին դեսպան Հասան Մուրադը մասնակցել է «Հնարավոր հավանականներից ամենալավը․ խաղաղություն Մերձավոր Արևելքում» խորագրով պանելային քննարկմանը։ Վերջինս գնահատականներ է տվել միջազգային հարթակում ցեղասպանություն եզրույթի օգտագործման վերաբերյալ՝ հայերին մեղադրելով դրա, իբր, շահարկման և քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ, գրում է «Էրմենիհաբեր»-ը։ «Ցեղասպանությունն օրենքում և պատմական հիշողության մեջ լուրջ հասկացություն է, սակայն մեր օրերում երբեմն այն վերածվում է քաղաքական գործիքի։ Մենք դա ակնհայտորեն տեսնում ենք հայերի պնդումների վերաբերյալ Արևմուտքում ձևավորված խոսույթների մեջ»։ Բացի այդ, նախկին դեսպանն ընդգծել է, որ չնայած այս ամենին՝ հատկապես հրեաները խուսափում են Հայոց ցեղասպանություն եզրույթը կիրառելուց։ Այս երևույթն էլ Մուրադը բացատրում է նրանով, թե վերջիններս չեն ցանկանում իրենց ողբերգությանը հավասար որևէ հասկացություն ձևավորել։ Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունների կողմից 1915-ին պետական մակարդակով իրականացված և 1․5 մլն մարդու կյանք խլած Հայոց ցեղասպանությունը վերջերս անձամբ ճանաչել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ |
Շտապօգնության 2-րդ խումբը ժամանել է Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
5020:24Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
7520:18«Ովքեր իմփիչմենթին լուրջ չեն վերաբերվում, հերթով ձերբակալվում են». Էդգար Ղազարյան
9020:12«Ձեր ժամանակն է՝ ավելի խրվեք ձեր հոգևոր և մարմնական մեղքերի ու անօրենությանց մեջ». Հայր Ներսես Հարությունյան
20619:30«Հայաստանում եթե լիներ ընդդիմություն, արդեն վերցրած կլիներ իշխանությունը». Արգիշտի Կիվիրյան
18319:00«Է՞դ ա սուվերենությունը, որ ինչ բանդեռլոգ ուզի, ստեղ լինչի դատաստաններ իրականացնի». Լիանա Խաչատրյան
22018:54«Սկսվել է վարչապետի հայտարարության իրականացման գործընթացը». Արամայիս Հայրապետյան (տեսանյութ)
19518:48«Նիկոլը մոռացել է վարունգի մասին հայտնի խոսքը». Նաիրի Հոխիկյան
29618:36