Երեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Վարդան Ղուկասյանի հետ կապված քաղաքական պրոցեսները փորձում են կոծկել «կաշառք» բառի տակ». Արամայիս Հայրապետյան

«Վարդան Ղուկասյանի հետ կապված քաղաքական պրոցեսները փորձում են կոծկել «կաշառք» բառի տակ». Արամայիս Հայրապետյան
330
Երեկ, 21:05

«Սկզբից երբ որ հաղորդագրությունը տարածվեց դրվագների մասին, իբր Վարդան Ղուկասյանի կողմից ապօրինի շինություններն օրինականացնելու մասին, այդ դրվագների ժամանակ՝ 2024-ի դեկտեմբեր և 2025-ի փետրվար, Ղուկասյանը չի եղել համայնքի ղեկավար: Վարդան Ղուկասյանը ցանկության դեպքում անգամ որևէ ապօրինի շինություն չէր կարող օրինականացնել այն պարզ պատճառով, որ դրա ժամկետը լրացել է: Գյումրի քաղաքում մինչև 2004 թվականն է հնարավոր եղել անօրինական շինությունները օրինականացնել»,- Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը:

Նա ընդգծել է, որ Վարդան Ղուկասյանը չի ընդունում, որ տարածված ձայնագրությունների խոսակցությունները իր կողմից կատարված լինեն: «Կարող է մեկ այլ խոսակցությունից բերած կպցրած լինեն ուրիշ խոսակցության»,- նշել է փաստաբանը և հայտնել. «Վարդան Ղուկասյանի մեղադրանքը վերաբերում է նրան, որ իբր ինչ-որ մեկից խոշոր չափի կաշառք է պահանջել: Բայց այս պրոցեսը ամենևին էլ կաշառքի մասին չէ: Վարդան Ղուկասյանի հետ կապված քաղաքական պրոցեսները փորձում են կոծկել «կաշառք» բառի տակ: Հակառակ դեպքում, եթե դուք ունեիք այդքան շատ ապացույցներ անցած տարվա հոկտեմբերից սկսած, ինչո՞ւ մինչև հիմա ոչ մի բան չէիք անում»:

«Վարդան Ղուկասյանի հետ կապված քաղաքական պրոցեսները փորձում են կոծկել «կաշառք» բառի տակ». Արամայիս Հայրապետյան