Երեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Աջափնյակի «խաղահրապարակում» երկու երեխա վնասվածքներ է ստացել». Էդուարդ Հայրումյան

«Աջափնյակի «խաղահրապարակում» երկու երեխա վնասվածքներ է ստացել». Էդուարդ Հայրումյան
322
Երեկ, 21:48

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Կներեք, որ սենց լուսանկարներ եմ տեղադրում, բայց էլ չգիտեմ ոնց կարելի ա Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին բացատրել, որ իրենց անգործությունը կարող է մարդկային կյանքեր արժենալ։

Աջափնյակի «խաղահրապարակում» երեխան վնասվածքներ է ստացել
Աջափնյակի «խաղահրապարակում» երեխան վնասվածքներ է ստացել

Առաջին բալիկի գլուխը ճղվել է այսօր՝ Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 20/2 շենքի «խաղահրապարակում», որտեղ ամեն քայլափոխի ցցված սուր մետաղներ են, իսկ աղջնակի գլուխը ճղվել է 2 օր առաջ։
Աջափնյակի «խաղահրապարակում» երեխան վնասվածքներ է ստացել
Աջափնյակի «խաղահրապարակում» երեխան վնասվածքներ է ստացել

Հիշեցնեմ, որ մեկ շաբաթ առաջ, Բյուրեղավան քաղաքում, խաղասարքն ընկել է 6 տարեկան բալիկի գլխին, ով մի քանի օր կոմայի մեջ մնալուց հետո, հիվանդանոցում մահացել է։ Դրանից հետո Երևանի բնակիչներն ինձ ամեն օր մի քանի վտանգավոր ու ջարդուխուրդ եղած խաղահրապարակի ֆոտոներ են ուղարկում, իսկ քաղաքապետարանի պաշտոնյաները կարծես այլ իրականության մեջ են ապրում։
Աջափնյակի «խաղահրապարակում» երեխան վնասվածքներ է ստացել
Աջափնյակի «խաղահրապարակում» երեխան վնասվածքներ է ստացել

Տիգրան Ավինյան, հանձնարարեք բոլոր վարչական շրջանների ղեկավարներին, որ գոնե շտապ նման վտանգավոր ցցերն ու խաղասարքերն ապամոնտաժեն կամ վերանորոգեն»։
Աջափնյակի «խաղահրապարակում» երեխան վնասվածքներ է ստացել
Աջափնյակի «խաղահրապարակում» երեխան վնասվածքներ է ստացել