Երեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«2-րդ քաղաքը` գլխատված, անցակետերը` փակ. ՀՀ-ում տոտալ քաոս է». Վահե Սարգսյան

«2-րդ քաղաքը` գլխատված, անցակետերը` փակ. ՀՀ-ում տոտալ քաոս է». Վահե Սարգսյան
261
Երեկ, 23:36

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2-րդ քաղաքը՝ գլխատված, անցակետերը՝ փակ. ՀՀ-ում տոտալ քաոս է
Եթե ամփոփենք օրը. հանրապետության 2-րդ քաղաքը գլխատված է, ընտրված քաղաքապետն՝ իշխանության հարձակման թիրախում, քաղաքապետարանի դռները ջարդված, մարդիկ՝ զայրացած։ Քաղաքապետարանն անգամ հայտարարել է, որ մտադիր է գործադուլ հայտարարել։ Ըստ այդմ՝ քաոս՝ քաղաքապետարանում, լարվածության շեշտակի աճ՝ Գյումրիում։
Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունից դժգոհ վարորդները փակել են երկրի չորս միջպետական անցակետերից երեքը՝ Բավրայի, Գոգավանի ու Բագրատաշենի միջպետական անցակետերը։
Պատկերը հիշեցնում է Վրաստանում խոչընդոտների առջև կանգնած արտահանողների անհույս վիճակը, երբ մարդիկ չոքել էին կառավարության դռանն ու խնդրում էին բանակցել Վրաստանի հետ։
Նույն անհույս ու անտեր վիճակն է կրկնվում նաև այսօր, և այս անգամ վարորդները պահանջում են, որ Փաշինյանի իշխանության պատասխանատու անձինք Վարդան Ղուկասյանի դեմ ֆաս հրահանգով ու հայտնի կենդանու հրճվանքով գրառումներ անելը թողնեն և անցնեն այն գործին, ինչի համար իրենք ռոճիկ են ստանում մարդկանց հարկերից։
Ինչպես ասում են՝ երկրում ամենուր «բարդակ» է, քաոս. այստեղ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է»։

Աղբյուրը`   Վահե Սարգսյան