Այս պահին փակ են Բավրա, Բագրատաշեն և Գոգավան անցակետերը

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Վրաստանի հետ սահմանին գտնվող Բավրա, Բագրատաշեն և Գոգավան անցակետերի մոտ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 100-ավոր վարորդներ, ի նշան բողոքի, տարբեր մակնիշների բեռնատարներով փակել են նշված անցակետերի ճանապարհները, ինչի պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել, և խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի։ Վարորդներն ասում են, որ մտադիր չեն քայլերից ետ կանգնել, քանի որ իրենց բողոքն ուղղված է Ռուսաստանի Դաշնության միգրացիայի կանոնների արհեստական խստացման դեմ։ «Մենք ստիպված ենք այս քայլին դիմել, որպեսզի մեր կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ձեռնարկի անհրաժեշտ քայլեր, բանակցություններ վարի ռուսական կողմի հետ, որպեսզի վերջիններիս կողմից ստեղծված արհեստական խստացումները մեղմացվեն»։
Այս պահին նշված վայրեր են ժամանել Տարածքային ոստիկանության և Պարեկային ծառայության մեծ թվով աշխատակիցներ, ովքեր բանակցում են բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի դադարեցնեն ակցիան։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում
105Երեկ, 21:54
Երևանում վարորդը երթևեկում է հանդիպակացով (տեսանյութ)
303Երեկ, 02:12
«Վերաքննիչ Վարչական դատարանը հաստատեց, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր». Վահե Գրիգորյան
79316.07.2026, 22:24
Հուլիսի 17-ին ժամը 21:00-ից Տիգրան Պետրոսյան փողոցում մեքենա չպետք է կայանել
80116.07.2026, 20:12
Չինաստանի իշխանությունները պահանջել են ավտոարտադրողներից վերականգնել ֆիզիկական կոճակները
276513.07.2026, 20:49
«Մայրաքաղաքում 7 բալանոց խցանում է». Սոնա Աղեկյան
107510.07.2026, 16:54
«Նոր խնդիր է ի հայտ եկել». Հակոբ Կարապետյան (տեսանյութ)
113809.07.2026, 21:54
Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները դարձել են փոխադարձաբար ճանաչելի
123107.07.2026, 19:18