Երեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Երրորդ անգամ դաժանորեն ծեծում են Արթուր Չախոյանին և մնում անհետևանք». Արեգ Սավգուլյան

«Երրորդ անգամ դաժանորեն ծեծում են Արթուր Չախոյանին և մնում անհետևանք». Արեգ Սավգուլյան
196
Այսօր, 00:30

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին խորհրդական Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «#Հակակոռուպցիոն կոմիտե, դուք չե՞ք ուզում քաղաքացի Արթուր Չախոյանի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքեք։ Ձեր ողջ համակարգի գործը Երևանի քաղաքային իշխանության մասով անում է՝ փաստաթղթավորումից մինչև վերջին անորակ սալիկի բացահայտում։
Ամբողջ օրը Երևանի քաղաքային տնտեսության կեղտոտ լվացքը փռում է հանրության առջև և ոչ ոք չի գանահատում այս մարդու տիտանական աշխատանքը։ Այսինքն, գնահատում են յուրովի, երրորդ անգամ դաժան ծեծի են ենթարկում և այդ ամենը մնում է անհետևանք և իրավապահ համակարգի լուռ արձագանքների և անտեսման ներքո»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան