Երեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

12 անձի մահվան պատճառ դարձած վթարի գործով «Զիլ»-ի վարորդը ազատազրկվել է 7 տարի 4 ամիս ժամկետով

12 անձի մահվան պատճառ դարձած վթարի գործով «Զիլ»-ի վարորդը ազատազրկվել է 7 տարի 4 ամիս ժամկետով
203
Այսօր, 00:54

Գյումրիի ճանապարհին տուրիստական գործակալության ավտոբուսի և «Զիլ-ՄՄԶ-554Մ» մակնիշի ավտոմեքենայի 12 անձի մահվան պատճառ դարձած վթարի գործով այսօր դատավճիռ է կայացվել։ «ԶԻԼ»-ի վարորդը դատապարտվել է 7 տարի, 4 ամիս ժամկետով ազատազրկման։ Այս մասին «Ֆակտոր»-ի հետ զրույցում ասել է տուրիստական ավտոբուսի՝ վթարի հետևանքով մահացած վարորդ Մառլեն Մարգարյանի կնոջ ներկայացուցիչ Հրայր Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսի 14-ին խոշոր վթար էր տեղի ունեցել Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին։ Պատահարի հետևանքով տուրիստական ավտոբուսի վարորդն ու 11 ուղևոր մահացել էին, ևս 4 ուղևոր ստացել էր կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ: