Երեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հույժ գաղտնի է․ ՊՆ-ի ֆանտաստիկ պատասխանը»․ Տիգրան Աբրահամյան

«Հույժ գաղտնի է․ ՊՆ-ի ֆանտաստիկ պատասխանը»․ Տիգրան Աբրահամյան
163
Այսօր, 09:36

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ պետական բյուջեի 2025 թվականի 1-ին եռամսյակի կատարման հաշվետվությունում, ՀՀ ՊՆ-ին վերաբերվող հատվածում նշվում է, որ «Պաշտպանական կարիքների համար բնակելի, գրասենյակային և այլ նշանակության շենքերի ու շինությունների կառուցման համար» ծախսվել է 224.7 մլրդ դրամ:
Հաշվի առնելով, որ հսկայական ծախս էր, այն էլ մեկ եռամսյակի ընթացքում, իսկ թեման նաև բնակելի շենքերին էր վերաբերվում, հարցում էի արել ՊՆ-ին՝ հասկանալու, թե ինչի մասին է խոսքը, որտեղ են բնակելի շենքեր կառուցվել և այլն:
Մտքումս այն հանգամանքն էր, որ հարյուրավոր սպաներ դեռ չեն օգտվել բնակարանային ծրագրերից և ինձ թվաց, որ այդ ուղղությամբ պատշաճ գումար է հատկացվում:
ՊՆ-ն ֆանտաստիկ պատասխան է ուղարկել՝ հույժ գաղտնի է: Պարզ է չէ՞, որ թեմայի գաղտնիությունն ու այդքան ծախս գրելու պատմությունն է գաղտնի, այլ ոչ թե իմ պահանջածը:
Որպես հիշեցում տեղեկացնեմ, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը ևս հույժ գաղտնի փաստաթուղթ է համարվում, սակայն բաց է պատգամավորների համար»: