Երեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Տեսնես քանի՞ անգամ են կաշառք վերցրել Աստծո կամ եկեղեցու անունից»․ Հայկ Կոնջորյան

«Տեսնես քանի՞ անգամ են կաշառք վերցրել Աստծո կամ եկեղեցու անունից»․ Հայկ Կոնջորյան
122
Այսօր, 10:48

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Էլ ո՞ր սրբություններն եք վաճառել կաշառքի զոհասեղանին»։ «Պատկերացնում եք չէ՞ սրբապղծության աստիճանը, որ նույնիսկ կաշառք վերցնելուց տալիս են Աստծո անունը։ Այսինքն Աստծո անունից են կաշառք փորձում վերցնել, ասում ա՝ եկեղեցում պարտք եմ, պետք ա տամ։ Աստծու տունն ա չէ՞ եկեղեցին, չնայած եկեղեցին իրենք վերածել են քաղաքական խարդավանքների պարզ գործիքի։ Տեսնես էլ քանի՞ անգամ են կաշառք վերցրել Աստծու կամ եկեղեցու անունից, որոնք չեն բացահայտվել, էս մեկն ա, որ բացահայտվում է»,- մասնավորապես նշել է նա:

Աղբյուրը`   Հայկ Կոնջորյան