Չորեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Իշխանությունը սկանդալային մեթոդներ է կիրառում»․ Վահագն Սարոյան

«Իշխանությունը սկանդալային մեթոդներ է կիրառում»․ Վահագն Սարոյան
113
Այսօր, 03:06

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նկատե՞լ եք, մենք հիմա շատ վատ մի շրջան ենք ապրում, որը հիշեցնում է 1930-ական թվականների բռնապետական ժամանակները:
Փաստորեն այն, որ պատմության դասերն էր փնտրում ինչ-որ մեկը պատմության էջերի մեջ, եկել, կանգնել է 1937-ի վրա ու առաջ չի գնում:
Այս խառնակ իրավիճակի ստեղծման մոտիվացիան առաջիկա ընտրություններին ընդառաջ իրական պրոբլեմներից հասարակության ուշադրության շեղումն է նաև:
Բոլորն էլ գիտեն, որ տնտեսությունը, անվտանգությունը կամ սոցիալական վիճակը այսօր վատ վիճակում է և գնալով էլ ավելի է վատանալու: Դա շատ ավելի ցայտուն կերևա ամանորյա տոներից հետո:
Այս պայմաններում իշխանությունը, սոցիալական մեծ դժգոհության ալիքից զգուշանալով, սկսել է ուժային և սկանդալային մեթոդներ կիրառել՝ հասարակության ուշադրությունը սարսափի, սկանդալի կամ թշնամանքի վրա կենտրոնացնելու համար»։

Աղբյուրը`   Վահագն Սարոյան