Երեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Ծեծի ենթարկված ակտիվիստը զանգահարում է ոստիկանություն, պարզվում է՝ ոստիկան չկա, բոլորը Գյումրիում են»․ Ագնեսա Խամոյան

«Ծեծի ենթարկված ակտիվիստը զանգահարում է ոստիկանություն, պարզվում է՝ ոստիկան չկա, բոլորը Գյումրիում են»․ Ագնեսա Խամոյան
131
Այսօր, 12:30

«Երեկ Գյումրիում տեսանք բազմաթիվ ոստիկանական ուժեր, և նույն ժամանակահատվածում Երևանում ծեծի է ենթարկվում ակտիվիստ, որը զանգահարում է ոստիկանություն՝ մասնավորապես Նոր-Նորքի բաժին, և պարզվում է, որ այդտեղ ոստիկան չկա, որովհետև ոստիկանությունն ամբողջ ուժերը կենտրոնացրել է Գյումրիում։ Քաղաքացին ստիպված, ծեծված, իր ոտքով գնում է ոստիկանության բաժին՝ հաղորդում ներկայացնելու։ Ո՞նց ա ստացվում, որ մեր ոստիկանությունն իր ուժերը շատ լավ, պետք է խոստովանեմ՝ պրոֆեսիոնալ կերպով կարող է բաշխել և վերաբաշխում կազմակերպել, երբ խոսքը վերաբերում է քաղաքական որևէ դրվագի, ունի քաղաքական աստառ, ինչո՞ւ նույն պրոֆեսիոնալիզմով չեք բացահայտում բազմաթիվ հանցագործություններ»,- այսօր ԱԺ նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարցն ուղղեց ՆԳՆ փոխնախարար Արմեն Մկրտչյանին։

«Ես, ճիշտն ասած, կասկածում եմ, որ ահազանգ տրված լինի Նոր Նորքի բաժին կամ 1-02 և այնտեղից պատասխան հնչի, որ այս պահին բավարար ուժեր չկան, որ մոտենան։ Մնացած առումով նշեմ, որ ոստիկանական ուժերը ցանկացած միջոցառման, ըստ անհրաժեշտության, ներգարվվում են համապատասխան հաշվարկների հիման վրա»,- պատասխանեց պաշտոնյան:

«Ծեծի ենթարկված ակտիվիստը զանգահարում է ոստիկանություն, պարզվում է՝ ոստիկան չկա, բոլորը Գյումրիում են»․ Ագնեսա Խամոյան