«Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է»․ Նիկոլ Փաշինյան
![]() 160 Այսօր, 12:42 «Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է»,- այս մասին ֆեյսբուքյան եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Պաշտպանության նախարարը խորհրդարանական գործընկերների հետ քննարկումների արդյունքում օրենսդրական նախաձեռնություն էր շրջանառության մեջ դրել, որով առաջարկում էր Հայաստանում ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1,5 տարի։ Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումն ուժի մեջ մտնի 2026թ․ ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել Պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում՝ խորհրդարանական գործընկերների հետ, և որոշել ենք, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026թ․ հունվարից։ Այսինքն՝ 2026թ․ հունվարի 1-ից, ձմեռային զորակոչից, Հայաստանում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1,5 տարի»,- ասել է վարչապետը: Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |
«Համակարգը Արցախից տարհանված աղջկա քարտից քաշել է ամբողջ աշխատավարձը»․ Ռոման Երիցյան
3614:36«Հենց ինքը՝ Կտրիճ Ներսիսյանը պիտի կարգալույծ արվի»․ Ռուբեն Ռուբինյան
10614:18«Կարելի է շնորհավորել Վարդան Ղուկասյանին»․ Վահե Սարգսյան
16713:24«3 տարին բավարար ժամանակ է, որ իմանանք՝ ո՞վ է մեղավորը»․ Գեղամ Նազարյանը՝ «Սուրմալու»-ի պայթյունի մասին (տեսանյութ)
21212:54«Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
15612:42«Ծեծի ենթարկված ակտիվիստը զանգահարում է ոստիկանություն, պարզվում է՝ ոստիկան չկա, բոլորը Գյումրիում են»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
12812:30«Ընդդիմադիր Գյումրին Նիկոլի ոհմակից ազատվելու կարևոր կենտրոն է»․ Նաիրի Հոխիկյան
15712:00«Նիկոլապետությունը սկսվում և ավարտվում է ոստիկանական միջուկով»․ Ռուբեն Մխիթարյան
14911:18