Երեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«3 տարին բավարար ժամանակ է, որ իմանանք՝ ո՞վ է մեղավորը»․ Գեղամ Նազարյանը՝ «Սուրմալու»-ի պայթյունի մասին

«3 տարին բավարար ժամանակ է, որ իմանանք՝ ո՞վ է մեղավորը»․ Գեղամ Նազարյանը՝ «Սուրմալու»-ի պայթյունի մասին
227
Այսօր, 12:54

«Հիշեցնելով Երևանի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած պայթունը, ուզում եմ հարցնել. այս 3 տարվա ընթացքում պարզվե՞ց՝ իրո՞ք տեխնիկական անվտանգությունն էր խախտվել, և ո՞վ է պատասխանատվության ենթարկվել դրա համար»,- ԱԺ նիստին պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցն ուղղեց ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանին։ «Պայթյունի հետևանքով 16 հոգի մահացել է, 1-ը անհետ կորել, նրանց թվում և հղի կին, ու 3 տարի հանրությունը չի կարողանում հասկանալ՝ տեխնիկական ավտանգությամբ զբաղվողները զբաղվե՞լ են տեխնիկական անվտանգությամբ, թե՞ ոչ։ Եթե չեն զբաղվել՝ ինչո՞ւ մինչև հիմա գոնե մի հոգի չի դատապարտվել, որ մենք էլ հասկանանք՝ ով է մեղավորը, կարող ա տեխնիկական ավտանգությունը կապ չուներ, կարող ա ինչ-որ մեկը չարամիտ, դիտավորությամբ պայթեցրել է»,- ավելացրել է պատգամավորը։

«Ձեր հարցերի պատասխանը քրեական վարույթի շրջանակներում քննվող հանգամանքներ են, ես այս պահին չգիտեմ վարույթի ավարտի մասին, եթե կարիքը կա կարող եմ հետաքրքրվել և հստակ ուղղղության տալ այս մասով»,- պատասխանել է ՆԳ փոխնախարարը։

Գեղամ Նազարյանը՝ «Սուրմալու»-ի պայթյունի մասին