Երեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Գյումրու քաղաքապետարանում շարունակվում են քննչական գործողությունները

Գյումրու քաղաքապետարանում շարունակվում են քննչական գործողությունները
175
Այսօր, 16:24

Գյումրու քաղաքապետարանը հայտնում է. «Այսօր առավոտյան ոստիկանությունը և քննչական կոմիտեն կրկին այցելել են Գյումրու քաղաքապետարան՝ քաղաքապետի աշխատասենյակում գործողություններ իրականացնելու նպատակով։
Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երեկվանից կալանավորված է, թե իրավապահներն ինչ են փնտրում աշխատասենյակում, անհասկանալի է։

Իրավապահ մարմինները վերահսկողություն են սահմանել քաղաքապետարանում իրականացվող գործընթացների վրա։ Քաղաքապետի աշխատասենյակում քննչական գործողություններ են իրականացվում, և ըստ քննիչի՝ նոր քրեական վարույթի շրջանակում, փաստացի նոր գործ են կարել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ»: