Հայաստանի ճարտարապետների պալատի 172 անդամ-ճարտարապետների հայտարարությունը

Հայաստանի ճարտարապետների պալատի 172 անդամ-ճարտարապետների հայտարարությունը. ««Հայոց ցեղասպանության զոհերի» հուշարձանը, համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի թիվ 1616 Ն որոշման, հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան։
1․ Մենք, ճարտարապետներս մեր խորը մասնագիտական մտահոգությունն ենք հայտնում կապված «Հայոց ցեղասպանության» հուշարձանի ընթացիկ վերականգնման աշխատանքների հետ, որոնք իրականացվում են սխալ ճարտարապետա-ինժեներական նախագծային լուծումներով։ Դրա հետևանքով խաթարվում Է հուշարձանի ինժեներա-կառուցվածքային կայունությունը և կորում հեղինակային կերպարն ու արտահայտչականությունը։
2․ Դիմում ենք, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝
• անհապաղ դադարեցնել «Հայոց ցեղասպանության» հուշահարձանի ներկայիս վերականգնման աշխատանքները, ստեղծել նոր մասնագիտական խումբ՝ ներգրավելով ինժեներական, ճարտարապետական, սեյսմակայուն շինարարության և վերակառուցման ոլորտների փորձառու մասնագետների
• իրականացնել հուշահարձանի համապարփակ գիտական հետազոտություն՝ ներառյալ ֆոտոմետրիկ, ուլտրաձայնային, նյութաբանական, երկրաբանական, գեոֆիզիկական և այլ ուսումնասիրություններ
• հիդրոմեկուսացման և ջրահեռացման (դրենաժային) նախագծերը գնահատել թերի, որոնց նորաստեղծ խմբի կողմից անհապաղ կտրվի նոր լուծումներ
• պատվիրել նոր նախագիծ՝ «Հայոց ցեղասպանության» հուշահարձանի վերականգնման համար, որը կներառի լուծումներ արդեն իսկ վնասված երեք մույթերի վերականգնման ուղղությամբ, և առանձին նախագիծ՝ պահպանված պատմական ինը մույթերի համար։
3. Մինչ հետազոտական աշխատանքների իրականացումը և նոր նախագծի մշակումը՝ հուշարձանի պահպանման նպատակով անհրաժեշտ է իրականացնել ժամանակավոր կոնսերվացիա՝ այն անձրևից և ձյունից պաշտպանելու նպատակով»։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
181Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
77815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
48813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49113.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
51912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
46912.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
59810.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78208.09.2026, 23:12