Երեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Իսկ ո՞ր իրավունքով ես ուզում պատարագ անցկացնել, Ստյոպա՛». Արեգ Սավգուլյան

«Իսկ ո՞ր իրավունքով ես ուզում պատարագ անցկացնել, Ստյոպա՛». Արեգ Սավգուլյան
205
Այսօր, 20:18

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին խորհրդական Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարգալույծ հռչակված նախկին հոգևորական Տեր Արամը (հավանաբար իր սուրբ անմահությանը նվիրված) «Սուրբ և անմահ» պատարագ է ուզում մատուցել այս կիրակի, Հայ առաքելական սուրբ եկեղեցուն պատկանող Հովհաննավանք եկեղեցում, և համայնքների բնակիչներին հրավիրում է այնտեղ։
Առաքելական Եկեղեցի՞ն ես ուզում դարձնել քո եսասիրական ստոր նկրտումների ներքին Ավարայր, Ստյոպա՛, իսկ ո՞ր իրավունքով ես ուզում պատարագ անցկացնել՝ կարգալույծի՞, թե՞ այդ կարգավիճակը քեզ չի հուզում, որովհետև դու եկեղեցու ներսում, այլ աշխարհիկ եկեղեցու ես դավանում՝ իշխանության թևերի ստվերում, որոնք հրեշտակի փետուրների հետ ես շփոթում»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան