«Դպրոցի տնօրենին աշխատանքից ազատել են մարզպետարանի պաշտոնյաներին «չհնազանդվելու» համար»․ ԶԼՄ
![]() 302 Երեկ, 21:18 Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանին Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն ազատել է աշխատանքից՝ «վստահությունը կորցնելու հիմքով», քանի որ չի դրսևորել քաղաքական զսպվածություն: Այս մասին հայտնում է «Հետք»-ը։ «Լիլիթ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր անունը մրոտել են՝ հին հաշիվները մաքրելու համար, քանի որ չի հնազանդվել ո՛չ Արմավիրի նախկին մարզպետ Արգիշտի Մեխակյանին, ո՛չ էլ մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանին: «Իմ ամբողջ կյանքում քաղաքականությամբ չեմ զբաղվել, դրա մեջ չեմ եղել: Ինձ համար մանկավարժությունը եղել է թիվ մեկ առաքելությունը: Քաղաքական զսպվածություն չդրսևորել պիտակով ուզեցին մրոտել իմ անունը: Տարբեր բաներ փորձեցին, չստացվեց, վերջում որոշեցին ինձ ներքաշել իբր քաղաքականության մեջ»,- ասում է Լիլիթ Պետրոսյանը: Լ. Պետրոսյանը պատմեց, որ 2021թ. փետրվարի 1-ից է ստանձնել Վաղարշապատի թիվ 1 դպրոցի տնօրենի պաշտոնը: Այդ պաշտոնի համար հայտ է ներկայացրել 8 անձ, սակայն 2-ը ծրագիր չներկայացնելու պատճառով դուրս են մնացել մրցակցությունից: Թեկնածուներից մեկը եղել է այդ ժամանակ Արմավիրի փոխմարզպետ Արգիշտի Մեխակյանի քեռակինը: Արդյունքում տնօրեն է ընտրվել Լ. Պետրոսյանը, և նրա նկատմամբ սկսվել են տարատեսակ ճնշումներ»,- գրում է լրատվամիջոցը: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ |
«Տղեք, ականջներիցդ մուխ ա դուրս գալու, պոստերից ամիսներով չեք իջնելու». Գարեգին Խումարյան
11123:24«Եկեղեցու գույքին ապօրինի տիրանալու ցանկացած փորձ հանցագործություն է». Էդգար Ղազարյան
11123:12«Գյումրիում կայացած կրկեսը բյուջեի վրա նստեց մոտ 20.000.000 դրամ, որ «բացահայտեին» 2-4 միլիոնի դրամի կաշառք». Ալեքս Թովմասյան
22323:06«Կարգալույծ հռչակված անձն այլևս իրավասու չէ մատուցել Սբ.Պատարագ»․ Ռուբեն Մելիքյան
12523:00Ըմբիշ Ռազմիկ Քուրդյանը նվաճեց արծաթե մեդալ
14122:36«Պատրաստվո՞ւմ եք հարուցել հանրային քրեական հետապնդում քաղաքացի նիկոլ վովայի փաշինյանի նկատմամբ». Արամ Գևորգյան
22622:24«Ինչպես հայտնվեցինք ՔՊ-ի ֆեյսբուքյան փակ խմբում». «Հետք» (տեսանյութ)
15722:06«Դպրոցի տնօրենին աշխատանքից ազատել են մարզպետարանի պաշտոնյաներին «չհնազանդվելու» համար»․ ԶԼՄ
30221:18