Չորեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Ըմբիշ Ռազմիկ Քուրդյանը նվաճեց արծաթե մեդալ

Ըմբիշ Ռազմիկ Քուրդյանը նվաճեց արծաթե մեդալ
162
Երեկ, 22:36

Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) դարձավ մինչև 23 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։

Սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում Ռազմիկ Քուրդյանը եզրափակչում զիջեց իրանցի մրցակցին։
Սա Հայաստանի առաջին մեդալն է Սերբիայում անցկացվող մրցաշարում։