Չորեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Գյումրիում կայացած կրկեսը բյուջեի վրա նստեց մոտ 20.000.000 դրամ, որ «բացահայտեին» 2-4 միլիոնի դրամի կաշառք». Ալեքս Թովմասյան

«Գյումրիում կայացած կրկեսը բյուջեի վրա նստեց մոտ 20.000.000 դրամ, որ «բացահայտեին» 2-4 միլիոնի դրամի կաշառք». Ալեքս Թովմասյան
324
Երեկ, 23:06

Օգտատեր Ալեքս Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ողորմած հոգի տատս ասում էր՝ արի քոռի հաշվարկ էնենք։
Եկեք մենք էլ քոռի հաշվարկ անենք։
Երեկ Գյումրիում էին գտնվում մոտավորապես 300-400 կարմիր գլխարկներ, չադռաներով դեմքերը փակած «համեստ» տղաներ, քննիչներ ու լիքը այլ մանկլավիկներ։
Իրենց կատարած «դարի հանցագործության» բացահայտման համար, հավանաբար, ամեն մեկը մի թեթև պարգևավճար կստանա մոտ մի՝ 30.000 դրամ։
400×30.000=12.000.000 դրամ։
Դրանց Ա կետից Բ կետը տեղափոխելու, ապա Բ կետից նորից Ա կետը հետ տանելու համար ահագին մեծ գումար է ծախսվել նաև վառելիքի համար։
Դրանցից շատերը հետ չեն գնացել Երևան, այսինքն մնացել են գիշերը Գյումրիում, հավանաբար ինչ-որ հյուրանոցներում, որը նույնպես ծախսերի հետ է կապված։
Դրանց կերակրելն ու խմացնելը նույնպես ծախս է։
Մի խոսքով երեկվա Գյումրիում կայացած կրկեսն իր ողջ շոու-ծրագրով մեր պետության բյուջեի վրա նստեց մոտ՝ 20.000.000 դրամ, որպեսզի ԻԲՐ թե բացահայտեին 2-4 միլիոնի դրամի կաշառքը։
Յուրաքանչյուր ադեկվատ մարդ ծիծաղում է, յուրաքանչյուր խելացի մարդ չի հավատում, յուրաքանչյուր հայ ապշած է, իսկ յուրաքանչյուր տնտեսագետ ինֆարկտի եզրին է կանգնած այս «մտքի գիգանտների» արածներից։
Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այս պրիմիտիվ հաշվարկներից զուրկ են նիկոլականները, դրա համար էլ իրենց դուր եկավ այս շոուն։ Դրական էմոցիաներ ստացան կառավարության կատարած «լուրջ» աշխատանքից, և այդ երջանկության էքստազի տակ մնացած էլի կգնան ու 2026 թվականին կընտրեն իրենց «խելացի» կառավարիչներին։
Ծափահարություններ,
Վարագույր»։

Աղբյուրը`   Ալեքս Թովմասյան