Չորեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Եկեղեցու գույքին ապօրինի տիրանալու ցանկացած փորձ հանցագործություն է». Էդգար Ղազարյան

«Եկեղեցու գույքին ապօրինի տիրանալու ցանկացած փորձ հանցագործություն է». Էդգար Ղազարյան
178
Երեկ, 23:12

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Հովհաննավանքը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու սեփականությունն է։ Այն կարող է տնօրինվել միայն դրա օրինական սեփականատիրոջ կողմից։ Այլ անձանց, այդ թվում եկեղեցուց հեռացված, որևէ անձի կողմից գույքին ապօրինի տիրանալու ցանկացած փորձ հանցագործություն է։ Եկեղեցում կիրակի օրը պատարագ կարող են մատուցել միայն դրա իրավունքն ունեցող հոգևորականները։ ՀՀ քրեական օրենսգիրքը հանցանք է որակում կրոնական արարողությունների միջամտելը, դրանք խափանելն ու խոչընդոտելը։ Սադրանք հրահրելն էլ մեկ այլ հանցագործություն է։ Իրավապաշտպան մարմինների ուշադրությունը հրավիրում եմ այս պահին ենթադրյալ երկու հանցագործների՝ Ստեփան Ասատրյանի և Նիկոլ Փաշինյանի գործողությունների և հայտարարությունների վրա.։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան