Չորեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Տղեք, ականջներիցդ մուխ ա դուրս գալու, պոստերից ամիսներով չեք իջնելու». Գարեգին Խումարյան

«Տղեք, ականջներիցդ մուխ ա դուրս գալու, պոստերից ամիսներով չեք իջնելու». Գարեգին Խումարյան
171
Երեկ, 23:24

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամկետային զինծառայությունը 1,5 տարի դարձնելու (իմա՝ զորակոչային անձնակազմը 25%-ով կրճատելու) վերաբերյալ որոշումն առաջանցիկ տեմպերով անցկացնելու վերաբերյալ այսօրվա հայտարարության կապակցությամբ ցնծացող զորակոչիկներին ու նրանց ծնողներին կասեմ հետևյալը։
Տղեք, ականջներիցդ մուխ ա դուրս գալու։ Պոստերից ամիսներով չեք իջնելու։ Նարյադ օրը մեջով եք մտնելու, որովհետև փոխող չի լինելու ձեզ։ Իսկ երբ կռիվը սկսվի, մրմռալու եք, որ ամեն չորրորդը, որ պիտի հետներդ լիներ, ուղղակի չկա։
Էս թեման, ամեն անգամ երբ աշխուժանում ա, Ալեքսանդրապոլի պայմանագրի 4-րդ կետն եմ հիշում։
«Հայաստանի կառավարությունը համաձայնում է. բացի թեթև և երկրի կարգն ու անվտանգությունը պաշտպանելու համար բավարար քանակությամբ զենք ունեցող ժանդարմերիայից, սահմանների պահպանության համար չունենալ այլ ռազմական ուժ, բացի 1500 զինվորից բաղկացած ջոկատից՝ 8 լեռնային կամ դաշտային հրանոթով և 20 գնդացիրով։ Զինապարտությունը Հայաստանում պարտադիր չի լինի»։
Էս որոշման իմաստն իսկապես չեմ հասկանում։ Ու շատ կուզեի, որ զինվորականները՝ գնդերի, գումարտակների, վաշտերի հրամանատարները, վերջապես սկսեին բարձրաձայն արտահայտվել մեր բանակի գլխին սարքվող անմեղսունակ էս գիտափորձերի կապակցությամբ»։