Չորեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Արագացված տեմպերով լուծարում են բանակը»․ Էդգար Ղազարյան

«Արագացված տեմպերով լուծարում են բանակը»․ Էդգար Ղազարյան
169
Այսօր, 13:36

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո կրճատվեց Արցախի Պաշտպանության Բանակի թվակազմը՝ ժամկետային զինծառայողների Արցախ չուղարկելով։ Դրանից ուղիղ երեք տարի հետո Արցախը հանձնվեց թշնամուն, Արցախի ժողովուրդը ենթարկվեց բռնի տեղահանության և ցեղասպանության, որովհետև անզեն ու անպաշտպան, շրջափակման մեջ, հայտնվել էր երկու պետությունների կանոնավոր բանակների դիմաց։
2025 թվականի օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո՝ նույնն արվում է Հայաստանի հետ՝ արագացված տեմպերով լուծարելու բանակը՝ կրճատելով պարտադիր զինվորական ծառայության ժամկետը, դադարեցնելով սպառազինությունների գնումները, կրճատելով ռազմական ծախսերը»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան